Որոնում

Բլոգ

18 March, 2024

Ծալքավոր մետաղական թիթեղների երկարակեցությունը

Ծալքավոր մետաղական թիթեղների երկարակեցությունը

Շինարարարական բազում աշխատանքներում ծալքավոր թիթեղն օգտագործվում է որպես դիմացկուն և հուսալի ընտրություն։

 
Ծալքավոր մետաղական թիթեղներ

 

Շինարարական ոլորտը բազմաշերտ է և ընդգրկում է ամենատարբեր գործիքների և նյութերի կիրառումը։ Դրանցից մեկը ծալքավոր մետաղական թիթեղներն են, որոնք օգտագործվում են տանիքների կառուցապատման և այլ երեսպատման գործընթացներում։ Իսկ թե ինչով են առանձնանում թիթեղների այս տեսակները, կպարզենք ստորև։

 

Ամրություն և կառուցվածքային ամբողջականություն

 

Թիթեղների այս տեսակը՝ Սեմուր ընդ Կո ընկերությունն արտադրում է ցինկից և ձևավորում խորհրդանշական ալիքներով։ Ալիքների առկայությունը ոչ միայն գեղեցկացնում է թիթեղը, այլ նաև զգալիորեն բարձրացնում է թիթեղի ընդհանուր ամրությունն ու դիմացկունությունը։

 

Գաղտնիքը ձևավոր ալիքների և հակակոռոզիոն պաշտպանիչ ծածկույթի մեջ է, որոնց շնորհիվ թիթեղի կառուցվածքային ամբողջականությունը պահպանվում է տասնամյակներ շարունակ, դիմադրելով եղանակային տարբեր պայմաններին, սկսած հորդառատ անձրևներից և ձյան տեղումներից, մինչև արևի ուղիղ ճառագայթները։

 

Դիմացկունություն հարվածների նկատմամբ

 

Ծալքավոր մետաղական թիթեղները դիմացկուն են նաև հարվածների և ծանրության նկատմամբ, լինի դա կարկուտի հարված, թե կուտակված ձյան ծանրություն։

 

Ամրության այս մակարդակը կանխում է տանիքի հաճախակի վերանորոգման և դրա վաղաժամ փոխարինման դեպքերը, ինչի շնորհիվ էլ ծալքավոր թիթեղները նախընտրելի ընտրություն են տանիքների կառուցապատման գործընթացում։

 

Ծալքաթիթեղ պրոֆնաստիլ․ Արագ և պարզ տեղադրում

 

Տանիքների տեղադրման ժամանակ առանցքային կարևորություն ունեն մասնիկների տեղադրման գործընթացը, որոնք էլ որոշում են նախագծի և՛ արդյունավետությունը, և՛ ծախսարդյունավետությունը։ Ահա մի քանի գործոններ, որոնք նպաստում են արագ տեղադրմանը։

 

  • Թեթև քաշ․ Ծալքավոր մետաղական թիթեղները հայտնի են թեթև քաշով և պարզ դիզայնով, ինչը զգալիորեն հեշտացնում է դրանք տեղադրելու գործընթացը: Քանզի, տանիքի տեղադրման ընթացքն ընդգրկում է բազում այլ գործընթացներ, օրինակ բաղադրիչների փոխարդրությունը մեկ կետից մյուսը։ Նման դեպքերում ծալքաթիթեղների թեթև քաշն օգնում է իրականացնել առաջադրանքն առանց բարդույթների։

 

  • Նվազագույն խնամք․ Դիմացկունության և թեթև քաշի հետ մեկտեղ, ծալքավոր մետաղական թիթեղները պահանջում են խնամքի նվազագույն անհրաժեշտություն։ Այս հատկությունը խնայում է ժամանակ և լրացուցիչ ռեսուրսներ։

 

Որտեղ կարող են օգտագործվել մետաղական ծալքավոր թիթեղները

 

Կախված շինությունից, մետաղական ծալքաթիթեղները կարող են օգտագործվել բազում նախագծերում, ահա դրանցից մի քանիսը։

 

  • Գյուղատնտեսական շինություններ․ Այս թիթեղները հարմարավետ ընտրություն են գոմերի և նման այլ շինությունների տանիքների համար, քանզի դիմացկուն են ինչպես եղանակային տարբեր պայմանների, այնպես էլ հարվածների և ծանրության նկատմամբ։

 

  • Ավտոտնակներ, տնակներ և արտադրամասեր․ Ծալքավոր տանիքի թիթեղները հիանալի լուծում են ավտոտնակների, տնակների և արտադրամասերի համար: Այս կառույցները հաճախ պահանջում են ծախսարդյունավետ և ամուր տանիքի տարբերակներ, իսկ ծալքավոր թիթեղները կատարելապես համապատասխանում են նման պահանջներին:

 

Ինչպես կատարել ընտրություն

 

Ինչպես պարզեցինք, մետաղական ծալքավոր թիթեղները կարող են օգտագործվել բազում շինարարական նախագծերում։ Այսպիսով, հասկանալու համար, թե արդյոք դրանք հարմարավետ ընտրություն են ձեզ համար, կարող եք հաշվի առնել ձեր նախագծի նպատակը։ Օրինակ, եթե ձեզ անհրաժեշտ է երկարակյաց և բազմակողմանի օգտագործման թիթեղներ, ապա ծալքավորները կարող են լինել ամենահարմար տարբերակները։

 

Տանիքի ծալքաթիթեղ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոններ, որոնք տարբերակում են դրանք պլաստիկ ծալքաթիթեղներից։

 

  • Հակակոռոզիոն մակերես․ Յուրաքանչյուր տանիք հակված է ենթարկվել բազում մարտահրավերների, սկսած խոնավությունից մինչև բարձր ջերմաստիճանը։ Այսպիսով, հակակոռոզիոն հատկությունը կնպաստի տանիքի պահպանման երկարակեցությանը։

 

  • Ջրակայունություն․ Տանիքների ծալքաթիթեղ ընտրելիս՝ առաջնային նպատակներից մեկը հենց արտահոսքի կանխումն է։ Ճիշտ ընտրված թիթեղը կկանխի ցանկացած արտահոսք՝ ապահովելով  շինության ինտերիերի անվնաս պահպանումը։

 

  • Գունավոր ծալքաթիթեղներ․ Սեմուր ընդ Կո ընկերության մասնագիտացված խանութ-սրահում կգտնեք ծալքաթիթեղների տարբեր գույներ, որոնք միտված են համապատասխանելու այս կամ այն շինության գեղագիտական ոճին։ Դրանով իսկ ընդլայնելով ձեր ընտրության հնարավորությունները։

 

  • Տեղադրման պահանջներ․ Մեր օրերում շինարարական բազում գործընթացներ ձեռք են բերում ավելի պարզեցված ընթացակարգ, որն իրականացնել կարող են նաև ոչ մասնագիտացված (սակայն շինարարության հիմնական քայլերից տեղեկացված) անձինք։ Այսպիսով, տանիքի թիթեղներ ընտրելիս կարող եք հաշվի առնել հեշտ տեղադրվող տարբերակները։

 

  • Հրակայունություն․ Բազում մետաղներ, այդ թվում նաև ցինկը՝ օժտված են հրակայուն հատկությամբ։ Սա հիանալի առավելություն է շինության ապահովությունը բարձրացնելու համար, հատկապես գյուղատնտեսության ոլորտի շինությունների դեպքում։

 

  • Արժեքը Հայաստանում․ Տանիքների վերանորոգման, փոխարինման և այլ գործընթացների արժեքը կարող է տատանվել կախված շինության չափսից, ձեր նախընտրելի տանիքի տեսակից և նման այլ գործոններից։ Նման դեպքերում ծալքավոր մետաղական թիթեղները համապատասխանում են բոլոր սահմաններին, սկսած մատչելի արժեքը, մինչև բարձր որակը։

 

Տանիքի ընտրության հարցում կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, լինի դա տանիքի չափսերի ճշտգրտությունը, թե նույնիսկ օգտագործվող պտուտակների ընտրությունը։

 

Ճիշտ ընտրություն կատարելու համար կարող եք այցելել Սեմուր ընդ Կո մասնագիտացված ընկերության վեբ կայք, որտեղ ներկայացված է ընկերության ամբողջական տեսականին։ Իսկ մասնագիտացված խորհրդատվություն ստանալու համար կարող եք նաև այցելել ընկերության խանութ-սրահի ձեր նախընտրելի մասնաճյուղ։

 

Այսպիսով, ահա թե ինչպես են բնութագրվում երկարակյաց մետաղական ծալքաթիթեղները, որոնք կծառայեն տարիներ շարունակ՝ ապահովելով ջրադիմացկունություն, պաշտպանություն կոռոզիայից և ավելին։