Որոնում

Բլոգ

10 January, 2024

Մետաղական տանիքների տարբեր տեսակներ

Մետաղական տանիքների տարբեր տեսակներ

Մետաղական կղմինդրերը կիրառվում են  որպես տանիքի ծածկեր զանազան շինությունների տանիքների համար։


Հասանելի տարբերակներից նախընտրելին ձեռք բերելու համար գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց ըմռնումը կարող է մեծապես օգնել կղմինդրերի ընտրության գործընթացում։ Դրանցից որոշներն են՝ շինության տեղանքը, եղանակային պայմանները և իհարկե շինության ոճը։

 

Իրենց տեսակով, մետաղական տանիքները ճկուն են, պահանջում են նվազագույն խնամք, և դիմացկուն են։ Ահա այս հատկանիշների շնորհիվ էլ մետաղական կոնստրուկցիաները շարունակում են լինել տանիքների կառուցապատման նախընտրելի տարբերակներ։

 

Հարկ է նշել, որ մետաղական տանիքները նաև առանձնանում են իրենց գունային բազմազանությամբ, ոճով, մետաղի տեսակով, որոնցից յուրաքանչյուրն էլ առաջարկում է առավելությունների սեփական ալիքը։

 

Այս հոդվածում անդրադարձ ենք կատարել պողպատե տանիքների մի քանի տեսակների, որոնց հակիրճ նկարագրության շնորհիվ կկարողանաք ավելի հեշտությամբ ընտրել տանիքների նախընտրելի տարբերակը։ 


Դասական Մետաղական Կղմինդր

 

Վերջին ժամանակաշրջանում ի հայտ են եկել մետաղական տանիքների զանազան տեսակներ, սակայն դասական ոճի մետաղական կղմինդրերը դեռ շարունակում են մնալ տանիքի ծածկերի հայտնի տարբերակների շարքում։

 

Հաշվի առնելով այս հանգամանքը, Սեմուր ընդ Կո Ընկերությունը շուկային ներկայանում է դասական կղմինդրերի լայն տեսականիով, որոնք հասանելի են նաև գունային հարուստ ընտրության հնարավորությամբ։ Այսպիսով, 1100 մմ օգտակար լայնությամբ և 0.7 - 9.45 մ երկարությամբ սալիկները հիանալի ընտրություն են այն անձանց համար, ովքեր նախընտրում են պարզ տեսքի և բարձր արդյունավետության համախմբումը։


 Մոնտերեյ Կղմինդր

 

Գեղագիտական բարձր հատկանիշների շնորհիվ, Մոնտերեյ մետաղական կղմինդրերը կատարելապես համակցվում են շինության ճարտարապետության հետ, դրան փոխանցելով համահունչ տեսք։

 

Ընկերությունը ներկայացնում է 0․5 մմ հաստության և 1035 մմ օգտակար լայնության Մոնտերեյ տեսակի կղմինդրեր, որոնք նույնպես հասանելի են գունային հարուստ տեսականիով։ 


Կասկադ Պրոֆիլ

 

Մետաղական կղմինդրերի մեկ այլ տեսակ, որն արտադրվում է ցինկապատ պողպատյա թիթեղից, ինչն էլ ներմուծվում է Հարավային Կորեայից։ Ալիքաձև ոճ ունեցող կղմինդրերի տեսակ, որի հաստությունը կազմում է 0․5 մմ, իսկ օգտակար լայնությունը՝ 1050 մմ։ 


Ֆիներա

 

Նորարարական ոճով ստեղծված կղմինդրերի տարբերակ, որն առանձնանում է ինչպես երկարակեցությամբ այնպես էլ պարզ տեղադրման մեխանիզմով։ Կղմինդրերի եզրերն ունեն հատուկ կորություն, որն ապահովում է դիմացկունություն ծանր եղանակային պայմանների նկատմամբ։

 

Իսկ յուրահատուկ ոճը ներկայացնում է հարմարավետության և գեղեցկության համախմբում, ինչի շնորհիվ արդեն իսկ սիրված ընտրություն է շատերի կողմից։ Կղմինդրերի այս տեսակն ունի 0․5 մմ հաստություն և 1110 օգտակար լայնություն, հասանելի են նաև գունային զանազան տարբերակներ։ 


Մետաղական Կղմինդրերի Առավելությունները

 

Մետաղական տանիքների ծածկերն օժտված են սեփական առավելությունների բազմազանությամբ։ Սակայն դրանց տեսակների մեծամասնությունը բնութագրվում են հետևյալ հատկանիշներով.

 

  • Դիմացկուն են ժանգոտմանը և կոռոզիային

  • Ունեն թեթև քաշ և դյուրին տեղադրում

  • Համարվում են ամենամատչելի տանիքների տեսակներից մեկը

  • Հասանելի են տարբեր գույներ

  • Պահանջում են նվազագույն խնամք

  • Երկարակյաց են

 

Երբ խոսքը վերաբերում է տանիքի կղմինդր ընտրելուն, ապա ամենահայտնի ընտրությունը հենց մետաղական կղմինդրներն են, որոնք նաև կարողանում են դիմակայել ուժեղ քամիներին, հորդառատ անձրևներին, խոնավությանը, կարկուտի հարվածներին, կուտակված ձյան ծանրությանը, ինչպես նաև հրդեհին։ Երևանում պողպատե կղմինդր ձեռք բերելու համար հարկավոր է այցելել մասնագիտացված խանութ-սրահ, կամ ծանոթանալ ընկերության տեսականուն հենց կայքի միջոցով։

 

Մետաղական տանիքի ընտրությունը կախված է շինության տեսակից, միջավայրից և իհարկե նախատեսված բյուջեից։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր շինության վերանորոգումը մեծ ներդրում է, որն ուղղված է բնականոն կյանքի ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը և կյանքի որակի բարձրացմանը։ Իսկ վերանորոգման աշխատանքներ կատարելիս, հարկավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել խնդրահարույց տանիքների կարգավիճակի բարելավմանը։

 

Այսպիսով տանիքի վերակառուցման գործընթացում հարկավոր է օգտագործել բարձրորակ պողպատյա ապրանքներ, որոնք կբարձրացնեն շինության որակը։ Չէ՞ որ հուսալիորեն կառուցված տանիքը կերաշխավորի նաև շինության ներքին վերանորոգման երկարակեցությունը։

 

Վերջին նորությունները

Նորություններ և հոդվածներ

Վերջին նորություները և հոդվածները

Տեսնել ավելին