Որոնում

Բլոգ

15 January, 2024

Ձեր մետաղական տանիքի պահպանման ուղեցույց

Ձեր մետաղական տանիքի պահպանման ուղեցույց

Մետաղական տանիքները պաշտպանում են շինության կայունությունը։ Սակայն, դրան զուգահեռ նրանք կարիք ունեն պարբերական խնամքի, որն անհրաժեշտ է մետաղի որակը և ամուր կառուցվածքը պահպանելու համար։ Խնամքն իրենից ներկայացնում է մի շարք պարզ գործողությունների իրականացում, ահա դրանցից մի քանիսը։

 
Մետաղական տանիքների պարբերական զննում

 

Շատերն են նախընտրում մետաղական տանիքներ, քանի որ դրանք երկարակյաց են և ապահովում են գեղագիտորեն հաճելի տեսք։ Սակայն, օգտակար ազդեցությունը պահպանելու համար, անհրաժեշտ է պարբերաբար ստուգել մետաղական տանիքների կարգավիճակը, իսկ շեղումներ հայտնաբերելու դեպքում կիրառել անհրաժեշտ միջոցները՝ դրանք շտկելու համար։

 

Տանիքները ստուգելիս, անհրաժեշտ է կենտրոնանալ մի քանի գործոնների վրա, որոնք են՝

  • Վնասվածքների առկայությունը

  • Ժանգոտման հետքերը

  • Ամրացնող դետալների թույլ կարգավիճակը կամ դրանց բացակայությունը

Ծանր վնասվածքներ հայտնաբերելիս կարելի է փոխել տանիքի վնասված հատվածը, որպեսզի այն չազդի շինության ամրության կամ տանիքի առողջ հատվածների վրա։

 

Ժանգի հետքեր նկատելիս տանիքը կարող եք մաքրել կամ ներկել մետաղի համար նախատեսված ներկով, որը դիմակայուն է ջրի կամ արևի ազդեցության հանդեպ։

 

Իսկ թույլ պտուտակների դեպքում կարող եք պարզապես ամրացնել դրանք՝ հասարակ գործիքներով, դրանով էլ կանխել տանիքի կարգավիճակի հետագա վատթարացումը։

 

Տանիքների եզրերի ուսումնասիրություն

 

Առանցքային դեր ունեն նաև մետաղական տանիքների եզրերը, որոնք կարող են ենթարկվել կոռոզիայի և վնաս պատճառել ընդհանուր տանիքին։ Հարկավոր է պարբերաբար ստուգել տանիքի եզրերը, իսկ կոռոզիայի հետքերի դեպքում վերացնել դրանք՝ հատուկ միջոցների կիրառմամբ։ Այս հանգամանքը հատկանշական է այն տարածքների համար, որտեղ բարձր է խոնավության կամ օդում աղի առկայության մակարդակը։

 

Մետաղական կղմինդր և ինչպես այն պահպանել

 

Մետաղական տանիքների պահպանումը նաև ներառում է դրանց մակերեսից ավելորդ մասնիկների հեռացումը։ Այս հանգամանքը հատկապես արդիական է տերևաթափի կամ ծանր եղանակային պայմանների ժամանակ, երբ տանիքը պատվում է խոնավ տերևներով կամ ծանր ձյունով։

 

Ջրամեկուսիչների և հերմետիկների կիրառում

 

Ջրամեկուսիչ և հերմետիկ նյութերի առկայությունը կենսական դեր է խաղում տանիքի ամբողջականության պահպանման գործընթացում։ Քանզի դրանք կանխում են ջրի կամ խոնավության ներթափանցումը դեպի տանիքի ներքին կառուցվածք։

 

Գիպսաստվարաթղթի զննում

 

Առաստաղի գիպսաստվարաթուղթը նույնպես կարող է մատնանշել տանիքի վնասված կարգավիճակը։ Այս դեպքում, անհրաժեշտ է զննել առաստաղը խոնավության և բորբոսի հետքերի համար, քանզի դրանք վկայում են տանիքից՝ ջրի արտահոսքի մասին։ 

 

Ինչպես վերականգնել վնասված մետաղական տանիքը.

 

Տանիքների խնամքը նաև ներառում է վնասված հատվածքների վերականգնումը, որը ներառում է մի քանի պարզ գործողությունների շարք։

 

  • Վնասված հատվածի մաքրում․ Անհրաժեշտ է օգտագործել հղկող թուղթ կամ հղկող թղթից պատրաստված սկավառակ, որը կօգնի ավելի արդյունավետորեն հեռացնել կուտակված մասնիկները՝ տանիքի վնասված հատվածից։ Իսկ հղկող պարագաները կարող եք ձեռք բերել Սեմուր ընդ Կո մասնագիտացված խանութ-սրահից։

 

  • Հերմետիկների կիրառում․ Տանիքի մաքուր մակերեսը կապահովի ավելի բարձր կպչողականություն, ինչի շնորհիվ վնասված հատվածների վրա հերմետիկները կկպչեն ավելի հեշտ և ամուր։ Հերմետիկ նյութեր օգտագործելիս կարևոր է հետևել դրանց օգտագործման կանոններին։

 

  • Վնասված կղմինդրերի փոխարինում․ Եթե տանիքի կղմինդրը խիստ վնասված է և ենթակա չէ լրացուցիչ խնամքի, ապա հարկավոր է փոխարինել տվյալ հատվածը նոր կղմինդրով։ Սեմուր ընդ Կո Ընկերությունն առաջարկում է տանիքի կղմինդրերի լայն ընտրություն, ինչը թույլ է տալիս ձեռք բերել ձեր տանիքին համապատասխանող տարբերակ։

 

  • Տանիքը համալրող դետալների զննում․ Վերականգնողական աշխատանքները նաև ներառում են տանիքի համալրող դետալների՝ գագաթնագծերի, խողովակների, խողովակի ամրակների, և այլնի կարգավիճակի գնահատումը և անհրաժեշտության դեպքում դրանց փոխարինումը։ Քանզի փոքրամասնություն կազմող այս դետալների համախմբումը ծառայում է ավելի մեծ գործառույթի։

 

Ամփոփում․ Մետաղական տանիք և կղմինդր

 

Ձեռք բերելով տանիքի կղմինդր, յուրաքանչյուր անձ նաև ձեռք է բերում տանիքի երկարաժամկետ պահպանում և բարձր արդյունավետություն։ Սակայն մետաղական տանիքները նույնպես, կարիք ունեն պարբերական խնամքի և, վնասվածքների դեպքում, շուտափույթ վերականգնման, քանզի դրանք կարող են առաջացնել ապագայում տանիքի ավելի մեծ խնդիրներ։

 

Ահա թե ինչ է պահանջվում բարձրորակ տանիքների պահպանման համար, որոնք կարելի է կատարել տարվա ընթացքում մի քանի անգամ՝ համոզվելու համար, որ տանիքը պահպանում է բարձր արդյունավետությունը։ Իսկ Երևանում մետաղական տանիք ձեռք բերելու համար կարող եք այցելել Սեմուր ընդ Կո մասնագիտացված խանութ-սրահ, կամ ընտրություն կատարել օգտվելով գործող կայքից։

 

Վերջին նորությունները

Նորություններ և հոդվածներ

Վերջին նորություները և հոդվածները

Տեսնել ավելին