Որոնում

Блог

11 February, 2023

Ի՞նչ տանիք ընտրել

Ի՞նչ տանիք ընտրել
16761421200.jpg
16761421201.jpg

Ի՞նչ տանիք ընտրել



Տանիքը, տան կամ շենքի այն հատվածն է, որը բացի պաշտպանողական դեր կատարելուց, ունի նաև էսթետիկ նշանակություն, քանի որ ամբողջացնում է շինության տեսքը։


Տանիքն ընտրելուց և տեղադրելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի գործոն, որոնցից կարևորը  եղանակային պայմաններն են։ Որքան տարածքը տեղումնաշատ է, այնքան տանիքի անկյունը պետք է սուր լինի։ 


Օրինակ Եգիպտոսում, որտեղ տեղումները բավականին քիչ են, շատերը տանիք չեն կառուցում, քանի որ, ըստ այդ երկրի օրենքների՝ տունը համարվում է ոչ լիարժեք վերանորոգված և տան տերը գույքահարկ չի վճարում։ Բացի այդ բացօթյա տանիքները ծառայում են որպես հանգստի գոտի։ 


Իհարկե, մեր երկրի եղանակային պայմաններից ելնելով՝ դժվար է պատկերացնել նման իրավիճակ, քանի որ մեզ համար տանիքը առաջին հերթին ծառայում է որպես պաշտպանիչ ծածկ։ Դա է պատճառը, որ տանիք ընտրելիս կարևոր է ընտրել երկարակյաց և հուսալի տարբերակ, որը կծառայի երկար տարիներ։

Սեմուր ընդ կո ընկերությունը հանդիսանալով ոլորտի առաջատար, ներակայացնում է շուկայում լավագույն և միակ տանիքածածկերը, որոնց համար տրամադրվում է 10-15 տարի գործարանային երաշխիք։ Երաշխիքը տրվում է կորեական բարձրակարգ հումքով արտադրված տանիքածածկերին։


Տեղումնաշատ եղանակային պայմաններում մասնագետների կողմից խորհուրդ է տրվում տանիքին տեղադրել նաև ձնարգելներ, որոնք մի քանի տարով կերակարցնեն տանիքների կյանքը, թույլ չտալով ձյանը վնասել տանիքի ստորին հատվածները։

Մասնագետները խորհուրդ են տալիս տանիք կառուցելիս, չմոռանալ նաև ջրհորդանների կարևորության մասին, դրանց շնորհիվ տանիքից անձրևաջրերի

հեռացումը չի վնասի շենքի ֆասադային տեսքը, ինչը ևս դրական ազդեցություն կունենա տանիքածածկերի երկարակեցության ու արտաքին գեղեցիկ տեսքի պահմանաման համար։ 


Իսկ թե ինչ տանիք ընտրել, որպեսզի համապատասխանի Ձեր շինությանը, կօգնեն մեր մասնագետները։ Կարող եք պատվիրել հետադարձ զանգ, և մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ անվճար խորհրդատվության համար։