«Սեմուր ընդ Կո» ընկերությունն այսօր Հայաստանի շինանյութերի արտադրության արդյունաբերության ոլորտի ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2003 թվականին՝ Վիրաբյանների ընտանքի կողմից:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը սպառողին է առաջարկում ցինկապատ, ցինկապատ՝ պոլիմերային (գունավոր) ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկեր, գունային լայն ընտրությամբ մետաղական կղմինդրներ և դրանց համալրող դետալներ:
Ընկերությունը ՀՀ-ում առաջատարն է գիպսոկարտոնի պրոֆիլների, ՊՎՔ դուռ-լուսամուտների ցինկապատ պրոֆիլների, ուղղորդիչների, տարբեր տեսակի ցանցերի, ինչպես նաև մեխերի, դույլերի արտադրությամբ և իրացմամբ:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը միևնույն ժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ ու վաճառքով:
Ապրանքատեսականու ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հարավային Կորեայից, Չինաստանից, Իրանից:
Ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային, արտադրական տարածքները ու լոգիստիկայի զարգացած ու ճկուն համակարգն օգնում է արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում մատուցել որակյալ ծառայություններ:
Սարքավորումների պարբերաբար թարմացումն ընկերությանը հնարավորություն է ընձեռում՝ արագորեն արձագանքելու և Հայաստանում պահպանելու առաջատարի դիրքերը:
«Սեմուր ընդ Կո» ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը արտադրվող ու ներկրվող ապրանքատեսականու որակն է:
«Սեմուր ընդ Կո» ընկերությունը առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված, հմուտ աշխատակազմ է ձևավորվել:
Մեր ընկերության հիմնական նպատակներն են՝
• ապահովել տեղական շուկան որակյալ և մրցունակ արտադրանքով
• շինարարական ծառայությունների բարձրակարգ մատուցումը
• վաճառքի ու սպասարկման կենտրոնների հասանելությունը
• ժամանակի ու հավելյալ ռեսուրսների խնայումը
«Սեմուր ընդ Կո» ընկերության կարգախոսն է՝ «Հուսալի և ամուր տանիք ապագա սերունդներին»: