Մի քանի փաստ Ապակե-մանրաթելի մասին

Մանրաթելի օգտագործումը բացառում  է հարթ  մակերեսի վրա ճաքերի առաջացումը:

Ապակե մանրաթելը լինում է տարբեր խտությունների, ամենաբարակները 20-25գ/ մ առավել հարմար են  ներկման համար, իսկ 50 գ/ մ-ից  ավելին օգտագործվում է մեծ ճաքերը փակելու համար:

 Այն  բնական Է եւ էկոլոգիապես մաքրուր, չի հոտում: Խոչընդոտում է բորբոսի առաջանալը,  հրդեհադիմացկուն է  եւ հարմար է  օգտագործման համար՝ անգամ  բարձր խոնավության դեպքում:

Մակերեսը, որին պետք է փակցվի մանրաթելը, պետք է լինի հարթ,  որպեսզի փուչիկներ չառաջանան: Փակցվում է՝ սովորական պաստառի նման:

Մանրաթելը երաշխավորում է, որ ձեր պատերը կամ հատակը չեն վնասվի ինչ ուժգին հարված էլ, որ ստանան, քանի որ այս նյութը հատուկ պատրաստված է պաշտպանության համար: Այն լայնորեն կիրառվում է,  ինքնաթիռների բեռնային հատվածները պաշտպանելու, մեքենաների անվադողերի արտաքին շերտապատման ժամանակ: 

Մոնտաժից հետո արագ չորանում է:

Չի արգելափակում թթվածնի մուտքը:

էկոլոգիապես մաքուր է: