Ի՞նչը հաշվի առնել տանիքի համար նյութեր ընտրելիս

Ուշադրություն դարձնելով միայն արտաքին տեսքին և գնային սահմանին՝ շատերը չեն էլ պատկերացնում, թե որքա՞ն ժամանակ այն կծառայի, արդյոք այն ապահո՞վ կլինի, կպաշտպանի՞ տեղումներից և ցուրտ եղանակից և հեշտ կլինի՞ այն վերանորոգել:

Տանիքի նյութը ընտրելու ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին՝

  1. ·         Երկարակեցություն
  2. ·         Մեկուսացման հատկություններ
  3. ·         Քաշ
  4. ·         Տանիքի մոդուլի չափեր
  5. ·         Հավաքման դժվարություն
  6. ·         Գնային սահման
  7. ·         Արտաքին տեսք
  8. ·         Անվտանգություն
  9. ·         Էկոլոգիական ապահովությունը

Որոշ տեղեկություններ այս գործոններից մի քանիսի մասին.

Տանիքի երկարակեցությունը ուղակի կապված է ընտրված նյութի հատկությունների հետ, որոնցից և պատրաստվելու է տանիքը: Ամենաերկարակյաց տանինքները պատրաստված են լինում կերամիկական և կոմպոզիտային սալիկներից, որոնք կծառայեն մոտ 35-50 տարի, իսկ ամենակարճ ժամանակահատվածը Ձեր գլխավերևը կծածկի երկաթե տանիքը (մոտ 10 տարի):

Լավ մեկուսացնող հատկությունով օժտված տանիքը ոչ միայն կպաշտպանի Ձեզ այլ նաև Ձեր ֆինանսները, քանի որ, լավ մեկուսացնող տանիքը թույլ կտա ավելի քիչ գումար ծախսել ջեռուցման նպատակներով:

Ոչ պակաս կարևոր գործոն է տանիքի քաշը, որովհետև չհաշվարկված քաշով տանիքը ժամանակի ընթացքում կարող է ճնշում գործադրել տան պատերի վրա, մանավանդ ձմեռային ամիսներին, երբ տանիքը կարող է լինել ձյան ծանր շերտի տակ:

Տանիքի մոդուլի տեսակը ևս կարևոր է, քանի որ, դրա ճիշտ ընտրությունը կարող է կրճատել տեղադրելու ժամանակը և հեշտացնել այն: Թափոնների քանակը քչացնելու համար խորհուրդ է տրվում ընտրել ճկուն և հատիկավոր մոդուլներին քան թիթեղանմաններին:

Տանիքը կառուցելուց հարկավոր է ունենալ ճկուն բյուջե, որովհետև շատ դեպքերում տանիքի տեղադրումը վերջում ավելի թանկ է արժենում, քան նախատեսվում էր: Այդ երևույթը տեղի է ունենում տարբեր հատիկավոր մասերի գների տատանման և տեղադրման ժամանակ թափոնների քանակի ավելացման պատճառով:  

Տան տանիքին սպառնացող հիմնական վտանգներն են ձյան առատ տեղումներից առաջացած շերտերի ճնշումը և կայծակի ուժեղ հարվածները, որոնցից կարող է հրդեհ սկսվել: Բարեբախտաբար գրեթե բոլոր այս նյութերը ունակ են հիանալի պաշտպանել Ձեր տունը այդ վտանգներից:

Եթե այս բոլոր գործոնները հաշվի առնեք տան կառուցման պլանավորման ժամանակ, ապա այն Ձեզ ծառայի շատ երկար տարիներ:

 Առավել խորը և մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել մեր պրոֆեսինալ մասնագետներին, ովքեր սիրով կպատասխանեն Ձեր հարցերին։