Ո՞Ր ԹԻԹԵՂՆ Է ԼԱՎԸ: ՍԱՌԸ ԳԼԱՆՈՒՄՈՎ, ԹԵ` ՏԱՔ

Սև մետաղի վերամշակման մեթոդները երկուսն են՝ սառը գլանում և տաք գլանում: Առաջին հայացքից այս մեթոդների միջև տարբերություն չկա, բայց թիթեղի կիրառման  ժամանակ այս տարբերությունը չափազանց տեսանելի է: Հետևաբար, ընտրելով  պողպատյա թիթեղ, կարևոր է իմանալ այս տարբերությունը, որպեսզի չլինեն սխալներ և նյութական կորուստներ:

ՀԻՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրանքատեսակի անվանումից էլ պարզ է, որ առաջին հերթին, այս երկու տեսակի մետաղների տարբերությունը դրանց արտադման եղանակի մեջ է: Դրանցից յուրաքանչյուրը տալիս է մետաղին հատկանիշներ, ինչով  էլ  որոշում են դրա հետագա օգտագործման ոլորտը:

ՊՈՂՊԱՏՅԱ ԹԻԹԵՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պողպատյա թիթեղը անցնում է գլանվածքի միջով, ինչը բարակեցնում է արտադրանքի հաստությունը, ինչպես նաև ձգում այն երկարությամբ և լայնությամբ:

Նման գլանում կարող է իրականացվել ինչպես սառը եղանակով , այնպես էլ տաք: Չնայած այն հանգամանքին, որ սառը մետաղի գլանման համար ջերմություն պետք չէ, այնուամենայնիվ, այս մեթոդը համարվում է ամենաթանկը, քանի որ սառը մետաղի գլանման համար  ավելի հզոր մեքենաներ են օգտագործվում:

Հետևաբար, եթե համեմատեք տաք և  սառը թիթեղների  արժեքները, ապա առաջինը կլինի ավելի մատչելի:

Բայց տաք գլանման ժամանակ կան  նաև բացասական կողմեր: Այն միազանգված չէ,  այնպիսի հատկությունները, ինչպիսիք են՝ ամրությունը, ճկունությունը և առաձգականությունը, միշտ չէ, որ հավասարապես տարածվում են մեկ կտորի վրա: Արդյունքում կարող են լինել բավականին մեծ տարբերություններ արդեն պատրաստի ապրանքի հաստության կամ երկարության մեջ:

Տաք գլանման եղանակը  ազդում է թիթեղի  արտաքին տեսքի վրա, քանի որ տաքացվող մետաղը որոշ չափով օքսիդանում է, օդի հետ փոխազդեցությամբ առաջացնում՝  նստվածք:

Տաք գլանման հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պողպատյա թիթեղը չի կարող լինել 0,5 մմ-ից ավելի բարակ: Իսկ սառը եղնակով գլանված պողպատը շատ հաստ չի արտադրվում, քանի որ պահանջարկը  քիչ է:

Ի՞ՆՉ Է ՍՏԱՑՎՈՒՄ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Տաք գլանման արդյուքում թիթեղը ավելի անհարթ է, իսկ մակերեսին առաջանում  է վնասակար նստվածք:

Սառը գլանվածքի դեպքում այդպիսի թերություններ չեն լինում, սակայն դրա արժեքը ավելի բարձր է:
Որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք հարկավոր է իմանալ պողպատյա թիթեղի օգտագործման ոլորտը:

Եթե անհարթությունը և նստվածքը խիստ  չեն ազդելու հետագա արտադրվող ապրանքի հատկությունների վրա, ապա կարելի է ընտրել տաք գլանումով թիթեղ,  քանի որ այն երկարակեցությամբ չի զիջում սառը գլանված թերթին: