Semur & Co ՄԵԾ  խաղարկության կանոնները

Գնորդը գնման ընթացքում ստանում է շահումային կտրոն հերթական համարով, ինչն էլ նրան հնարավորություն է տալու մասնակցել խաղարկությանը: 

 

Կտրոնի վրա լրացված են լինելու գնորդի տվյալները` Անուն,Ազգանուն և հերթական համար:

 

Խաղարկության օրը՝ 01.07.2018թ. -ին, մասնակիցները պետք է լրացված կտրոնները իրենց հետ բերեն խաղարկության վայր:

 

Կտրոնները ծալված վիճակում տեղադրվելու են թմբուկներում: Ազդարարվելու են խաղարկվելիք կենցաղային իրերը, գլխավոր մրցանակ՝ Lada Նիվայի անվանումները , այնուհետև ըստ հերթականության   արկղից հանվելու են հաղթող խաղարկային կտրոնները:

 

Շահումները  հանձնվելու  են ք. Եղվարդ, Երևանյան Խճուղի 118 հասցեում գտնվող Սեմուր ընդ Կո վաճառասրահում, հենց խաղարկության պահին կամ խաղարկության օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Շահումները կհանձնվեն կտրոնում նշված անձին՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ նրա լիազորված անձին՝ օրենքով սահմանված ձևով և կարգով տրված լիազորագրով: 

 

Խաղարկությունը կայանալու է Եղվարդ, Երևանյան Խճուղի 118 հասցեում գտնվող Սեմուր ընդ Կո վաճառասրահում: