Փոքրիկները «Մեկ տանիքի տակ»․Semur & Co

Արդեն երկորդ անգամ է ինչ կազմակերպվում է «Մեկ տանիքի տակ» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն է երեխաների պաշտպանության օրը դրաձնել հիշարժան և փոքրիկներին լավ ժամանակ պարգևել: 

«Նկարիր տուն, որը կունենա ամենագեղեցիկ տանիքը, ամենագունեղ թիթեղներով»,-այս պարզ ու հասարակ պահանջով էլ երեխաները սկսեցին նկարել:  Գրեթե մեկ ժամ ակտիվ ստեղծագործական ընթացքից հետո մրցույթին մասնակից ներկա երեխաները քվերակեցին` իրենց հավանած նկարի օգտին, այդպիսով որոշելով մրցույթի հաղթողին:

Մի քանի տասնյակ երեխաների նկարներից երեք ամենասիրվածները արժանացան հատուկ նվերների, սակայն մյուս փոքրիկներն էլ անմասն չմնացին: Semur & Co-ն  նրանց ևս խրախուսական նվերների արժանացրեց:

Շինարարական արդյունաբերության ամանախոշոր ընկերություններից մեկը  մշտապես ուշադրության է արժանացնում մեր փոքրիկներին և նրանց  համար հատուկ օրերը դարձնում էլ ավելի գունավոր:

Semur & Co-ն ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր փոքրիկների տոնը մաղթելով՝ խաղախ մանկություն, ամուր ընտանիք ու տանիք: